Խորհրդատվություն

ՏՏ խորհրդատվությունը կատարվում է 3 փուլով`

  1. բիզնես գործընթացների նախնական ուսումնասիրություն,
  2. բիզնես գործընթացների վերլուծություն,
  3. հաճախորդների պահանջմունքների որոշում և բավարարում:

Վերլուծության փուլում մենք փնտրում ենք հետևյալ հարցերի պատասխանները:

  • Ձեռնարկության խնդիրների և նպատակների, արդյունավետ աշխատանքի չափորոշիչների գնաահատում: Ստեղծվելիք համակարգի խնդիրներն ու նպատակները պետք է անմիջականորեն կապված լինեն ընկերության առջև առաջացած խնդիրներին ու դրանց առջև դրված նպատակների լուծմանը:
  • Տեղեկատվական ռեսուրսների կարգավիճակ: Անց է կացվում կազմակերպության ներկայիս ավտոմատացման մակարդակի գնահատում տեղեկատվական համակարգերի, տեխնոլոգիական և ծրագրային միջոցների, մասնագետների որակավորման կարգավիճակների մասին, ինչպես նաև քննարկվում են զարգացման հնարավորությունները: Սահմանվում է այն ռեսուրսների ցանկը, որոնք կարող են օգտագործվել նոր տեղեկատվական համակարգի ստեղծման մեջ:
  • Ավտոմատացման համակարգից հնարավոր օգտվողներ: Կարևոր է սկզբնական փուլում պարզել` ինչ է ակնկալում օգտվողների յուրաքանչյուր խումբ ստեղծվելիք ավտոմատացման համակարգից:
  • Ավտոմատացման համակարգի զարգացմանը և շահագործմանը հատկացված ռեսուրսները` ֆինանսական, կադրային, տեխնիկական միջոցների և այլն, որոնք ակնկալվում է, որ ուղղված կլինեն ավտոմատացման համակարգերի զարգացմանն ու շահագործմանը: Այս դեպքում պահանջվում է ոչ թե իրական ծախսերի ճշգրիտ, այլ մոտավոր գնահատականը, և թե որքան միջոցներ է պատրաստ տրամադրել ընկերության ղեկավարը ավտոմատացման համակարգի համար: