Դիզայն և տպագրություն

Actrade Branding-ը զբաղվում է կազմակերպությունների ֆիրմային ոճի ստեղծմամբ և մշակմամբ: Մենք ստեղծում ենք ինքնատիպ լոգոներ, իրականացնում պիտակների, պաստառների, քարտերի (կուտակային, զեղչի, RFID, այցեքարտեր և այլն), ապրանքի փաթեթավորման դիզայն: Բրենդի ստեղծումը, մշակումն ու զարգացումը մեզ վստահելով Դուք կկատարեք քայլ դեպի Ձեր բիզնեսի հաջողությունը:

Ձեռք բերեք ծառայությունների ամբողջ փաթեթը ընդամենը մեկ վայրից՝ զարմանալի կարճ ժամանակահատվածում:

Ընկերությունը  տրամադրում է իր հաճախորդներին կուտակային և զեղչային համակարգից, ինչպես նաև ID անհատական մուտք ու ելքի քարտերից  օգտվելու հնարավորություն: Պլաստիկ քարտերի դիզայնը, տպագրությունը և անհատական կոդավորումը կատարվում են ընկերության բարձրակարգ մասնագետների կողմից:

Ելնելով հաճախորդի ճաշակից (պահանջներից) և ոլորտից՝ մասնագետները մշակում են ընկերության ֆիրմային ոճը` խորհրդանիշի ստեղծումից մինչև արտաքին գովազդի պատրաստումն ու տպագրությունը: