Ակթրեյդ Ռեստորան

Ակթրեյդն առաջարկում է ռեստորանների, բարերի, սրճարանների գործունեության ավտոմատացման 1C ծրագրային փաթեթը, որը բաղկացած է երկու՝ միմյանց լրացնող մասերից՝ բազա (բեք) և ֆրոնտ: Բազան ապահովում է ապրանքաշրջանառությունը, դրամաշրջանառությունը և դրանց հետ կապված վերահսկողությունը: Ֆրոնտը հնարավորություն է տալիս աշխատող (գանձապահ, մատուցող)-հաճախորդ արագ և մատչելի կապի աշխատանք իրականացնել:

Ակթրեյդ Ռեստորանային ծրագրի առավելություններն են.

  • ձեռք բերված հումքի, ապրանքների և պատրաստի արտադրանքի մուտքի, ելքի, ներքին շարժի և մնացորդի հաշվառում և պահեստային գույքագրում, դրանց հաշվետվություն և ընթացիկ վերահսկում,
  • հումքի և ապրանքի տեսակավորում, կոմպլեկտավորում և մասնատում,
  • փաստաթղթային տեղափոխություն պահեստների միջև,
  • դրամական շարժերի պատճառների, հիմքերի և հոդվածների վերահսկում,
  • ավտոմատ ռեժիմում աշխատող զեղչային և բոնուսային համակարգեր,
  • փոխհաշվարկի վարում մատակարարների հետ:

Ակթրեյդ — Ռեստորանային ծրագիրը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով երկրագնդի ցանկացած կետից կառավարել և վերահսկել բիզնեսը: