Կատարելությանը սահման չկա: Մենք շարունակելու ենք աճել ու զարգանալ` քայլելով ժամանակին համընթաց: Դրա համար ունենք բոլոր նախադրյալներն ու հնարավորությունները, քանի որ համակարգչային ծրագրերի ներդրումն ու սպասարկումը մեր շատ աշխատակիցների համար ոչ միայն գումար վաստակելու արդյունավետ միջոց է, այլ նաև սիրելի զբաղմունք:
Ընկերությունը հանդիսանում է «1С» (ք.Մոսկվա) ֆիրմայի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ, ի դեպ միակ 1С Հեղինակավորված Ուսումնական Կենտրոնը Հայաստանում:
Դուք N այցելուն եք
Մեր ընկերությունը
«ԱԿԹՐԵՅԴ» (AcTrade - “Account” և “Trade” – լատ. թարգմանաբար նշանակում է «Հաշվապահություն» և «Առևտուր»): «ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին: Ընկերության հիմնական գործունեության նպատակն է ծառայությունների մատուցումը և ձեռնարկությունների համալիր ավտոմատացումը:
Ընկերության թիմը ձևավորված է ղեկավարներից, բարձր որակավորում ունեցող ծրագրավորողներից, ներդրման և սպասարկման ոլորտի մասնագետներից, որոնք ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեն բիզնեսի ավտոմատացման ոլորտում, որի մասին վկայում է բիզնեսի ավտոմատացման շուկայում «ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ընկերության առաջատար դիրքերը: Միայն այստեղ դուք կարող եք գտնել մրցունակ գնի և առաջադեմ տեխնոլոգիաների այսպիսի իդեալական համադրություն:
Ընկերությունը հանդիսանում է «1C» ընկերության պաշտոնական գործընկերը և իր հիմնական նպատակն է համարում «1C» ծրագրի ներդրումն ու սպասարկումը, սակայն ընկերության գործունեությունը դրանով չի սահմանափակվում: Մենք շարունակում ենք ընդլայնել մեր սպասարկման շուկան և գրավել նոր շուկաներ: Ընկերության աշխատակաիցները ունեն մասնագիտական հավաստագրեր «1C»–ի տարբեր ոլորտներում:
«ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ընկերության նպատակն է հաճախորդների բարձր մակարդակով սպասարկումը:
Մեր հաճախորդներին առաջարկում ենք.
1. Բարձր որակի նորարարական տեխնոլոգիաների մեծ սպեկտոր;
2. Ցանկացած պահին ծրագրային ճշգրիտ լուծումներ:
3. Հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցում:
«ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ընկերությունը հիմնադրել է Հայաստանում միակ 1C «ՀՈւԿ»-ը (Հեղինակավորված Ուսումնական Կենտրոնը), որը բոլոր ցանկացողներին առաջարկում է «1C:Предприятие» ծրագրային գիտելիքների ուսուցում, ինչպես լիարժեք օգտագործողի, այնպես էլ ադմինիստրատիվ մակադակի:
2010 թ. կատարելագործվեց և էլ ավելի զարգացավ առևտրի ավտոմատացման ոլորտը: Ընդլայնելով իր գործունեությունը ընկերությունը սկսել է առաջարկել առևտրային մասնագիտացված սարքավորումներ, ցանցերի նախագծում, սպասարկում և այլն: «ԱԿԹՐԵՅԴ-ՍՈՖԹ» ընկերությունը իր գործունեությունը ծավալում է նաև Հայաստանի սահմաններից դուրս:
Կիրառելով մեր բազմամյա փորձը, առաջարկում ենք բիզնեսի ճշգրիտ կառավարում:
Ծրագրերի ներդրումը կարող է լինել եկամտաբեր ու օգտակար, ու ՄԵՆՔ դա կապացուցենք…
скрипт часов для сайта
Copyright (c) 2009 - 2012, AcTrade-Soft. all right reserved